ՊՆ․ ԿԽՄԿ անդամների՝ Ալավերդյանին այցի խոչընդոտումը Բաքվի կողմից միջազգային իրավունքի խախտում է![]() 18 սեպտեմբերի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ սպա Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ մարդասիրական իրավունքի շրջանակում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Այդ մասին պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հայտարարել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ հանդիպմանը: Տոնոյանն անդրադարձել է Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերին և հայտնել նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ: Միաժամանակ, նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար: Իր հերթին, ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: Oգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել: «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |