Վանեցյան․ Առաջիկայում ՀՀ-ում լրջագույն քաղաքական զարգացումներ կլինեն19 սեպտեմբերի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։ Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Նա նշել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիքն» ամեն օր է ուժեղանում։ Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ և վստահեցրել, որ միասնական ջանքերի շնորհիվ «Հայրենիքը» հասնելու է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը լավ է ապրելու։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկսել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո։ Նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է, որ քաղաքական մի ուժ ձևավորվի, որը կփորձի համախմբել ու միավորել հասարակության այն լայն զանգվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպն ու որի հույսերը չեն արդարացել. նրանք մարդիկ են, ովքեր չեն ուզում վերադարձ անցյալին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |