Կարմիր խաչը վերջապես այցելել է Ադրբեջանում գերեվարված հայ սպային22 սեպտեմբերի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ օգոստոսի 23-ին գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, փոխանցում է «Լուրերը»։ Ադրբեջանում են քաղաքացիականներ Կարեն Ղազարյանը և Նարեկ Սարդարյանը, զինծառայողներ Արայիկ Ղազարյանը, Գուրգեն Ալավերդյանն ու Արսեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում ստուգել են գերեվարվածների պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքի հետ: Դեռ սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին, այդ օրվա դրությամբ ԿՄԽԿ ներկայացուցիչները դեռ չէին հանդիպել Գուրգեն Ալավերդյանին։ Սա վկայում է, որ Կարմիր խաչին հաջողվել է այցելել հայ սպային՝ գերեվարվելուց մոտ մեկ ամիս անց։ Մինչ այդ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր այցելությանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |