Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի ՊՆ-ի ու այլ պաշտոնական կայքերը29 սեպտեմբերի 2020 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մոնթե Մելքոնյանի կիբեռ բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, այդ թվում նաև պաշտպանության նախարարության և նախագահի: «Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի: Սպասեք մեզ»,- նշված է կիբեռ բանակի հաղորդագրությունում: Նաև հայտնել են, որ Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․փոստերից տվյալներ են արտահանել, դրանք հասանելի են։ «Ձեռք բերված փաստաթղթերն ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոցցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է»,- նշվում է կիբեռ բանակի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |