Վարդենիսում ԱԹՍ-ից տուժած 14-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա, վիճակը կայունանում է

Վարդենիսում ԱԹՍ-ից տուժած 14-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա, վիճակը կայունանում է

PanARMENIAN.Net - Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա, հատնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

ԲԿ-ից նշում են, որ երեխայի վիճակը կայունանում է, վիրաբուժական միջամտության կարիք չկա։ Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

14-ամյա երեխան տուժել էր ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 14-ին։ Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան: Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ադրբեջանական ուժերը թիրախավորում են նաև ՀՀ-ն տարածքն ու խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---