Մարտունիում վիրվորված 2-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է![]() 15 հոկտեմբերի 2020 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա՝ փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Երեխան վիրահատվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիստ ուշադրության տակ»,- ասվում է գրառման մեջ։ Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: Ադրբեջանական կողմի հրետակոծումից Արցախում ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ ևս դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է: Այդ մասին ևս տեղեկացրել է Դերձյանը։ Ռոբերտը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել տնից՝ Մարտակերտից, որն Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |