Մայիլյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախը

Մայիլյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը որպես արդյունավետ միջոց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ և մարդու իրավունքների պաշտպանները։

Իր ելույթում Մայիլյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության լրացուցիչ վտանգ՝ նա շեշտել է Թուրքիայի անմիջական մասնակցությունը, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման և Ադրբեջանի զինված ուժերում ներգրավման միջոցով:

Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող չեզոք մնալ պատերազմի և խաղաղության միջև ընտրության հարցում, քանի որ իր անհաղորդությամբ նպաստում է Արցախի ժողովրդի մեկուսացմանը: Իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Արցախի մեկուսացումը դիտարկում են որպես ռազմական դիմակայության և ագրեսիայի կարևոր տարր:

Նախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ դիտավորյալ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և կենսական ենթակառուցվածքները: Մայիլյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---