Արդշինինվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատ20 փետրվարի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Արդշինիվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: Սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական ընկերության կողմից, 2008թ. դեկտեմբերին, Արդշինինվեստբանկում իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա:Սերտիֆիկատի տրամադրումը վկայում է այն մասին, որ Բանկում աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացը, ինչպես նա- մատուցվող ծառայությունների սպասարկման որակը համապատասխանում է միջազգային չափանիշերին: ISO 9001:2000 սերտիֆիկացման գործընթացում Բանկը համագործակցել է Intagrated management solutions միջազգային փորձ ունեցող կազմակերպության հետ: Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը. «ISO 9001:2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` առավել որակյալ - ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նա- այդ գործընթացները կառավարելի - վստահելի դարձնելու համար: Արդշինինվեստբանկն, այն փոքրաթիվ հայաստանյան առ-տրային բանկերից է, որն ունի այդ սերտիֆիկատը»: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում - ներկայացուցչություն Փարիզում: 2008թ. արդյունքներով, բանկը զուտ շահույթի մեծությունով, զբաղեցնում է առաջին, վարկային ներդրումների - ընդհանուր կապիտալի մեծություններվ` երկրորդ, իսկ ընդհանուր ակտիվների - ընդհանուր պարտավորությունների մեծություններով` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ժամանակակից տեխնոլոգիաները - փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով - կանխիկ դրամով: Այսօր Արդշինինվեսբանկի ծառայություններից օգտվում են շուրջ 157000 ֆիզիկական - իրավաբանական անձինք: 2008թ. Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների - Ba3 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նա- ֆինանսական կայունության (BFSR) «D-» վարկանիշին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |