Աննա Հակոբյանը կանանց 13 հոգանոց ջոկատով առաջնագիծ կմեկնի

Աննա Հակոբյանը կանանց 13 հոգանոց ջոկատով առաջնագիծ կմեկնի

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 27-ից պարապմունքներ կանցնի 13 հոգանոց կանանց ջոկատի կազմում՝ առաջնագիծ մեկնելու համար։

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն ու զինկոմիսարիատ գնան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---