ՀՀ-ում կորոնավիրուսի 2381 նոր դեպք կա և ռեկորդային` 50 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2381 նոր դեպք կա և ռեկորդային` 50 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 89,813-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2381-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 50 դեպք կա, 41-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1341 դեպք կա, այլ պատճառով՝ 367:

Ապաքինվել է ևս 1001 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 55,317 է, փաստացի բուժվողներինը՝ 32,788 է։

Մեկ օրում թեստավորվել է 4992 մարդ։ Ընդհանուր առմամբ 402,588 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---