Բաքու-Կարս երկաթգիծը կարող է ձգվել մինչեւ Ուզբեկստա՞ն

PanARMENIAN.Net - Տրանսպորտային ուղիներից շատ հեռանկարային է համարվում Նավոի-Թուրքմենբաշի-Բաքու-Կարս տրանսպորտային ուղին, որը թույլ է տալիս ապահովել ելքը դեպի Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներ: Այսօր Ուզբեկստանը թուրքմենական Սերախս քաղաքով դուրս է գալիս Իրան եւ ապահովում է իր ապրանքի մի մասի արտահանումը համաշխարհային շուկա: Այդ մասին ասվում է Ուզբեկստանի ԱԳՆ հաղորդման մեջ, որը տարածվեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլա Բերդիմուհամեդովի` Ուզբեկստան այցելելու նախօրեին:



Թուրքմենստանն ու Ուզբեկստանը ակտիվորեն համագործակցում են տրանսպորտային ինֆրակառույցի զարգացման եւ ամրապնդման ոլորտում` մշակելով եւ յուրացելով տնտեսապես շահավետ նոր ուղիներ: «Շահավետ աշխարհագրական դիրքի շնորհիվ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը տնօրինում են բոլոր հնարավորությունները` Ասիայի եւ Եվրոպայի, հյուսիսի եւ հարավի միջեւ միջազգային առեւտրի զարգացման համար»,- նշվում է ԱԳՆ հաղորդման մեջ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---