ՀՀ-ում կորոնավիրուսի 1042 նոր դեպք կա և 23 մահ![]() 9 նոյեմբերի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 107,466-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1042-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրը՝ նոյեմբերի 8-ը, կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել: Ապաքինվել է ևս 731 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 64,910 է, փաստացի բուժվողներինը՝ 40,569-ը։ Մահվան ևս 23 դեպք կա, 21-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1580 դեպք կա, այլ պատճառով՝ 407: Մեկ օրում թեստավորվել է 2358 մարդ։ Ընդհանուր առմամբ 441,174 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |