Չի բացառվում, որ ANCA-ի հասցեին հնչող մեղադրանքները թուրքական լոբբիի ձեռքի գործն են24 փետրվարի 2009 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հասցեին հնչող մեղադրանքները զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում: Այդ մասին պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ ANCA-ն գրանցված է որպես ոչ առեւտրային հասարակական կազմակերպություն: «Սակայն այն բարեգործական չէ, ինչպես դա ասվում է Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպության ներկայացրած մեղադրանքի մեջ: ANCA-ն որպես լոբբիստական կազմակերպություն գրանցված չէ ոչ Ներկայացուցիչների պալատում, ոչ ԱՄՆ Սենատում: Հնարավոր է, որ այդ մեղադրանքները թուրքական լոբբիի ձեռքի գործն են: Եթե լինեին ֆինանսական խախտումներ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ամերիկյան օրենսդրությունը վաղուց ուշադրություն կդարձներ դրան: Ի վերջո, մեղադրանքները չափազանց լուրջ են` կասկածի տակ են առնվում 15 սենատորների, 211 կոնգրեսականների եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձայները: Կրկնում եմ, սա քաղաքական հարց է, առավել եւս որ մինչ ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը հանդես կգա ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված ուղերձով, ընդամենը 2 ամիս է մնում»,-ընդգծել է Մանոյանը: «Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպությունը Արդարադատության նախարարությանն ու այլ կառույցների բողոքներ է փոխանցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի կողմից նախընտրական արշավի եւ լոբբինգի ընթացքում թույլ տված խախտումների մասին, մասնավորապես, Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի եւ Լոբբիստական գործունեության բացահայտման մասին օրենքի խախտման մեջ: Բողոքում ասվում է, որ որպես բարեգործական կազմակերպություն ANCA-ն իրավունք չուներ միջամտել երկրում ընթացող որեւէ քաղաքական արշավի այս կամ այն թեկնածուի կողմից: Կոմիտեն, առանց համաձայնեցնելու Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համապատասխան ստորաբաժանումների հետ, կոչ է արել Կոնգրեսին եւ գործադիր իշխանության մյուս օղակներին ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: «Մենք չենք ասում, թե նրանք պետք է զրկվեն գործունեություն ծավալելու իրավունքից: Մենք ասում ենք, որ կան օրենքներ, որոնք հարգել է պետք: Այդպիսին են կանոնները»,-հայտարարել է նախկին դաշնային դատախազ, CREW-ի ղեկավար Մելանի Սլոանը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |