ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների քանակը մի փոքր նվազել է![]() 16 նոյեմբերի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 117,886-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 549-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում թեստավորվել է 1550 մարդ։ Նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ը, հանգստյան օր էր և ոչ բոլոր ախտորոշիչ լաբորատորիաներն են աշխատել։ Ընդհանուր առմամբ, 465,551 թեստ է արվել։ Ապաքինվել է ևս 881 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 75,865 է, փաստացի բուժվողներինը՝ 39,779-ը։ Մահվան ևս 29 դեպք կա, 25-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1788 դեպք կա, այլ պատճառով՝ 454: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |