ՀՀ-ում կորոնավիրուսի 984 նոր դեպք կա և 32 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 984 նոր դեպք կա և 32 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 118,870-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 984-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 2478 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 78,343 է, փաստացի բուժվողներինը՝ 38,253-ը։

Մահվան ևս 32 դեպք կա, 23-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1811 դեպք կա, այլ պատճառով՝ 463:

Մեկ օրում թեստավորվել է 2530 մարդ։ Ընդհանուր առմամբ, 468,081 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---