Թուրքիան զինծառայողների է գործուղում Ադրբեջան

Թուրքիան զինծառայողների է գործուղում Ադրբեջան

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինվորականներն առաջիկայում կուղևորվեն Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին` Anadolu գործակալությանը հղումով։

Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ գործուղելու հրամանագրին։ Ըստ փաստաթղթի, նրանք այնտեղ կարող են մնալ 1 տարի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման վերաբերյալ և թուրք զինվորականները ևս կարող են մասնակցել «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։ Մոսկվայում ասում են, որ ՌԴ-ն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում աշխատելու են Ադրբեջանի տարածքում տեղակայվող դիտարկման կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---