Հայաստանի նախագահն ու Վրաստանի խոսնակը կարծիքներ են փոխանակել «Արեւելյան գործընկերության» մասին25 փետրվարի 2009 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին: Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության ճանապարհով, երկուստեք շեշտվել է մեր ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը:Հայաստանի Հանրապետության նախագահն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավոր ուղիների, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանն ու Դավիթ Բաքրաձեն ընդգծել են երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը: Հանրապետության նախագահը կարեւորելով տարբեր մակարդակներում ինտենսիվ շփումները, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը եւ նշել, որ նման այցելությունները մեծապես նպաստում են բարեկամության էլ ավելի խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերն ընդգծել են, որ տրանսպորտային հաղորդակցության, միջպետական սահմանը հատելու դյուրացման, մաքսային եւ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-վրացական տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |