Արդշինինվեստբանկը հուշանվերներ է հանձնել իր ամենաակտիվ հաճախորդներին25 փետրվարի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - «Ակտիվ հաճախորդ» ակցիայի երկորդ փուլի արդյունքներով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Contact դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ համատեղ 30 հաղթողներին հուշանվերներ է հանձնել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունում:Ակցիային մասնակցել են բոլոր ֆիզիկական անձինք, որոնք իրենց դրամական միջոցները ուղարկել կամ ստացել են Contact համակարգով: Ինչպես հաղորդվում է բանկի տեղեկատվության մեջ, ակցիան մեկնարկել էր 2008 թվականի նոյեմբերի 15-ին, առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են դեռ-ս 2008թ. դեկտեմբերի 15-ին: հանձնվել են հուշանվերներ` սեղանի ժամացույցներ եւ փափուկ խաղալիքներ: Արդշինինվեստբանկը, Contact համակարգից բացի, դրամական փոխանցումներ է իրականացնում նա- այլ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, որոնցից են MoneyGram-ը, Migom-ը, «Արագ փոստ»-ն: Բանկը, այս ոլորտում համագործակցում է նա- ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ - հանդիսանում է դրամական փոխանցումների շուկայի առաջատարներից մեկը Հայաստանում: Ներկայումս Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում - ներկայացուցչություն Փարիզում: 2008թ. արդյունքներով, բանկը զուտ շահույթի մեծությունով, զբաղեցնում է առաջին, վարկային ներդրումների - ընդհանուր կապիտալի մեծություններվ` երկրորդ, իսկ ընդհանուր ակտիվների - ընդհանուր պարտավորությունների մեծություններով` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ժամանակակից տեխնոլոգիաները - փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով - կանխիկ դրամով: Այսօր Արդշինինվեսբանկի ծառայություններից օգտվում են շուրջ 157000 ֆիզիկական - իրավաբանական անձինք: 2008թ. Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, - Ba3 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նա- ֆինանսական կայունության (BFSR) «D-» վարկանիշին: 2008թ. Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:-ապ- Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |