Ուրցաձորում աշխարհին անհայտ միջատ են գտել

Ուրցաձորում աշխարհին անհայտ միջատ են գտել

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են գիտությանն անհայտ միջատի տեսակ և այն անվանակոչել գյուղի պատվին՝ Depressaria urtsadzorensis։ Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:

2020-ի մայիսին գիտնականներ Հարթմութ Ռովեկը և Նիկոլայ Սավենկովը Արարատի մարզից հավաքել են միջատի մեկ էգ առանձնյակ:

Գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---