Քերոբյան․ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ, նախարար դառնալու առաջարկն ընդունել եմ, քանի որ ուզում եմ ազգին ծառայել30 նոյեմբերի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելուն համաձայնել է, քանի որ ուզում է «ծառայել ազգին»։ Նա նշել է, որ բանակի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ ունի, այդ պատճառով էլ ընդունել է նախարար դառնալու առաջարկը, «որպեսզի զարգացնենք տնտեսությունն ու բանակը», փոխանցում է Factor.am-ը: Քերոբյանն արձագանքել է հարցին, թե ինչու էր պատերազմի ընթացքում հայտարարում, «որ տասնամյակներով խաբել են՝ ասելով, որ մեր բանակն ուժեղ է, մարտունակ է», իսկ դրանից հետո ընդունել նախարար դառնալու առաջարկը։ «Ես ուզում եմ ծառայել իմ ազգին: Ես Նիկոլ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ»,- ասել է նա՝ հավելելով նաև, որ իր խոսքն այդ ժամանակ ամբողջությամբ չի ներկայացվել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |