ՀՀ-ում կորոնավիրուսի 843 նոր դեպք կա և 46 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 843 նոր դեպք կա և 46 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 135,967-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 843 –ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 46 դեպք է գրանցվել, որից 29-ը՝ կորոնավիրուսից, 17-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2193 դեպք կա, այլ պատճառով՝ 559 ։

Ապաքինվել է ևս 1923 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 110,365 է։ Փաստացի բուժվողների թիվը 22,850 է։

Մեկ օրում թեստավորվել է 2490 մարդ, ընդհանուր առմամբ, 512,617 թեստ է արվել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---