Սյունիքում կովկասյան ընձառյուծ է երևացել 1 դեկտեմբերի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել Սյունիքի «Արևիք» ազգային պարկում։ Նույն տարածքում կովկասյան ընձառյուծ էր արձանագրվել նաև 2020-ի մայիսի 13-ին, 2019-ի նոյեմբերի 11-ին։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ընձառյուծին պատկերող տեսանյութը։ 2002 թվականից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ Բնության համաշխարհային հիմնադրամն իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Ըստ տվյալների՝ 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել, սակայն հետագայում դրա որսն ընդլայնվել է, իսկ 1987-ից ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում: Այժմ կովկասյան ընձառյուծը ներառված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |