Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկն ընդունել է մեղադրանքը

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկն ընդունել է մեղադրանքը

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսայնը դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով։

«Ազատության» փոխանցմամբ՝ փաստաբան Արթուր Պիվազյանն ասել է, որ դա նշանակում է՝ դատարանում որևէ ապացույց չի քննվի, որևէ ցուցմունք չի հրապարակվի։

Հարցին, թե ինչո՞ւ է Սարգսյանն ընդունել մեղադրանքը, փաստաբանն ասել է՝ դա մարտավարական հարց է։

Նոյեմբերի 13-ին Նարեկ Սարգսյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Պաշտպանական կողմը հայտնել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել 20 մլն դրամով ազատ արձակելու համար։

Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր, որից հետո հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ. 2019-ին դեկտեմբերին Սագսյանն արտահանձնվեց Հայաստանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---