Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է 7 դեկտեմբերի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - 2020-ի դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցը։ 1988 թվականի այդ օրը՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում: Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք խլեց, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը` դարձան հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի` անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75.000՝ Հայաստանից դուրս: 32 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն. Գյումրիումդեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա |