1 օրում կորոնավիրուսի 584 նոր դեպք կա, ևս 30 մարդ մահացել է

1 օրում կորոնավիրուսի 584 նոր դեպք կա, ևս 30 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 584 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142,928-ի: Այս մասին տեղեկացնում է հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Փաստացի բուժվում է 20,812 պացիենտ:

Վերջին տվյալներով` ապաքինվել է 119,147 անձ` վերջին մեկ օրում 1498 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է։

Ընդհանուր արվել է 532,527 թեստ, վերջին մեկ օրում` 2302։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---