ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվում է 10,070 մարդ. Մահվան 14 նոր դեպք կա![]() 7 հունվարի 2021 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 161,054-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 201-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2901 դեպք կա, այլ պատճառով՝ 695։ Ապաքինվել է ևս 812 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 147,388 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,070 է։ Մեկ օրում թեստավորվել է 1218 հոգի, ընդհանուր առմամբ 602,986 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |