Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել

Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ քննարկել է հարցը, թե ինչպես թույլ չտալ «անկայուն» գործող նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսելու կամ միջուկային հարված հասցնելու հրաման տալ, հայտնել է CNN-ը։

«Այս առավոտ խոսել եմ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ նախազգուշական հնարավոր միջոցների մասին՝ թույլ չտալու անկայուն նախագահին ռազմական գործողություններ սկսել կամ հրամայել միջուկային հարված հասցնել՝ ստանալով գործարկման կոդերը»,- ասել է Փելոսին:

Հայտնի չէ, թե Միլլին ինչպես է արձագանքել Փելոսիի խոսքերին։

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ջո Բայդենի հաղթանակով։ Արդյունքում 4 մարդ զոհվեց։ Վաշինգտոնում պարետային ժամ հայտարարվեց։ Մեղադրանք է ներկայացվել հարձակման 55 մասնակցի։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---