ՊՆ․ Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը կայուն էր

ՊՆ․ Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը կայուն էր

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին և 12-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եռակողմ հանդիպմանը ստորագրվել է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնագիր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---