ՀՀ-ում կորոնավիրուսի 263 նոր դեպք կա և 15 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 263 նոր դեպք կա և 15 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 164,235-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 263-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2987 դեպք կա, այլ պատճառով՝ 728։

Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 152,615 է։ Փաստացի բուժվողների թիվը 7905 է։

Մեկ օրում թեստավորվել է 1638 հոգի, ընդհանուր առմամբ 620,704 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---