ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 292 մարդ է ապաքինվել. 6 նոր մահ կա

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 292 մարդ է ապաքինվել. 6 նոր մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 164,676-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 90-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ հունվարի 17-ը, կիրակի էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մեկ օրում թեստավորվել է 842 հոգի, ընդհանուր առմամբ 624,153 թեստ է արվել։

Մահվան ևս 6 դեպք կա, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2998 դեպք կա, այլ պատճառով՝ 729։

Ապաքինվել է ևս 292 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 153,064 է։ Փաստացի բուժվողների թիվը 7885 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---