Կրթական ծրագիր PicsArt-ից՝ պատերազմին մասնակցած զինվորների համար19 հունվարի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտանությանը մասնակցած զինվորներին PicsArt ընկերությունը փետրվարի 1-ից հրավիրում է մասնակցել «Առաջընթաց» կրթական ծրագրին և վերապատրաստվել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը, որից հետո աշխատանքային խումբը կապ կհաստատի դիմորդի հետ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ «Առաջընթաց» կրթական ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Դասընթացը տևելու է 4-6 ամիս, շաբաթական 4 անգամ։ Ծրագիրն անցկացվելու է առցանց ձևաչափով և փուլային ընդունելությամբ՝ թեստ համակարգչային եղանակով (մաթեմատիկական գիտելիքները, ճանաչողական և մտավոր կարողությունների շրջանակը չափող թեստեր), հարցազրույցներ (մշակութային, մտածելակերպը քննող, հոգեբանական և այլն): Ծրագրով նախատեսվում է ՏՏ մասին ներածություն (ինֆորմատիվ, օպերացիոն համակարգեր, Web զարգացում, տվյալների բազա, ալգորիթմներ, Kotlin ծրագրավորման լեզու)։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |