Սարգսյանը՝ Բայդենի մասին․ Ակնկալելու ենք, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբում թոթափի պասիվությունն ու մասնակցի ԼՂ ճանաչմանը

Սարգսյանը՝ Բայդենի մասին․ Ակնկալելու ենք, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբում թոթափի պասիվությունն ու մասնակցի ԼՂ ճանաչմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության ընթացքում Հայաստանն ակնկալում է, որ լիարժեք կգործի ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԱՄՆ-ը՝ իբրև համանախագահ երկիր, կթոթափի անցած տարիների պասիվությունը ու գործուն մասնակցություն կունենա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշարկման ու ճանաչման գործընթացներում, հայտարարել է «Հանրապետություն կուսակցության» ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Նա շնորհավորել է Բայդենին ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու նշել, որ իր կարծիքով ԱՄՆ նոր վարչակարգից կարելի է ակնկալել արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխություն տարածաշրջանում: Ըստ նրա՝ ԱՄՆ-ից կամ Արևմուտքից որևէ ակնկալիք ունենալուց առաջ «մենք ինքներս պետք է ձևավորենք փոխշահավետ հարաբերությունների օրակարգ»:

«Ստեղծված պայմաններում մենք պարտավոր ենք հանուն քաղաքական ինքնիշխանության, ազգային անվտանգության և տնտեսության զարգացման դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ առևտրատնտեսական ու խորհրդատվական կապերը հագեցնելով նաև ռազմաքաղաքական բովանդակությամբ»,-հայտարարել է նա։

Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը: Սարգսյանը հայտարարել է, թե «Դոնալդ Թրամփի սկանդալային նախագահությունից ու սկանդալային հեռացումից հետո համաշխարհային մակարդակով գեներացվում են մեծ սպասումներ ԱՄՆ նոր նախագահից»: Նրա խոսքով՝ Ջո Բայդենը ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից է, Սպիտակ տուն է հասել քաղաքական հիերարխիայի բոլոր աստիճանները հաղթահարելով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---