ԱԳ նախարարը՝ Ալիևին․ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, անկախ նրանից՝ ով ինչ է ասում

ԱԳ նախարարը՝ Ալիևին․ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, անկախ նրանից՝ ով ինչ է ասում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղության հաստատմանը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Շուշին ադրբեջանական քաղաք է» հայտարարությանն ու հայ քաղաքական գործիչներին Արցախ այցելելու համար նախազգուշացմանը։

Ավելի վաղ Թյուրքական խորհուրդն առաջարկել է 2022-ին Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք և այնտեղ անցկացնել մշակութային միջոցառումներ։ 2021-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքը հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։

«Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ վերջերս հնչեցված հայտարարություններին՝ ուզում եմ ասել, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, անկախ նրանից՝ ով ինչ է հայտարարում։ Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։ Վստահ եմ, որ այդ ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունն ենք ստանալու»,-հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։

Այվազյանը հայտարարել է, թե Ալիևը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից ասում է, թե հակամարտությունը լուծված է, մյուս՝ սադրիչ հայտարարություններ անում։

Ըստ Այվազյանի՝ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է Մինակի խմբի համանախագահների ֆորմատով բանակցությունների վերսկսմանը։

Նախարարը նշել է, որ հայկական կողմի համար առաջնային է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, հումանիտար օգնության անխափան մուտքն Արցախ, մշակութային ժառանգության պահպանումը։

44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին հայտարարվեց, որ ընկել է նաև Շուշին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---