Փաշինյանը՝ դավաճանների անունները չտալու մասին․ Մոտ 1300 քրգործ կա, հարցը մաքսիմալ արդյունավետ պետք է լուծվի

Փաշինյանը՝ դավաճանների անունները չտալու մասին․ Մոտ 1300 քրգործ կա, հարցը մաքսիմալ արդյունավետ պետք է լուծվի

PanARMENIAN.Net - Պատերազմի հետ կապված մոտ 1300 քրեական գործ է հարուցված, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չեն հրապարակվում «դավաճանների» անունները, որոնց մասին պատերազմի օրերին խոսում էր։

«Այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։ Այո՛, գուցե տեմպերը... Միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ», - ասել է Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու մինչև հիմա չկան դավաճանների ու հայրենիքը ծախածների անուններ, որոնց մասին վարչապետը խոսել է հոկտեմբերի 8-ին, իսկ հայրենիքը ծախածների մասին խոսել է նոյեմբերի 10-ին։

«Իմ արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան, կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր։ Համոզված եմ, որ դրանք կտան կոնկրետ հարցերի պատասխաններ», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ իր հայտարարություններում կարող են լինել քաղաքական գնահատականներ և դրանք նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն։

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո վարչապետ Փաշինյանը խոսել է դավաճանների մասին։ Պատերազմի ընթացքում վարչապետը նշել էր, որ որոշ անձինք դիրքապահ զինվորներին ոհղերը հանձնելու մասին կեղծ տեղեկություն են տվել։ Միևնույն ժամանակ Հայաստանում ընդդիմադիրները իրեն՝ Փաշինյանին են մեղադրում դավաճանության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---