Բիլ Գեյթսը պատվաստվել է Covid-19-ի դեմ23 հունվարի 2021 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որը ֆինանսավորում է տարբեր բժշկական հետազոտություններ և պատվաստման ծրագրեր Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի միջոցով, պատվաստվել է Covid-19-ի դեմ։ Նա լուսանկար է հրապարակել Twitter-իր միկրոբլոգում, որտեղ ստանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը։ Գեյթսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են պատվաստանյութի մշակմանն ու տարածմանը, և նշել, որ լավ է զգում իրեն։ «65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ պատվաստվելու Covid-19-ի դեմ։ Այս շաբաթ ես ստացել եմ պատվաստանյութի իմ առաջին դեղաչափն ու հիանալի եմ ինձ զգում։ Շնորհակալություն բոլոր գիտնականներին, փորձարկումների մասնակիցներին, կանոնակարգող մարմիններին ու առաջտար բուժաշխատողներին, որոնք հնարավոր դարձրին այս պահը»,- գրել է նա։
Գեյթսն ապրում է Վաշինգտոն նահանգում, որտեղ պատվաստում են 65 տարին լրացած բոլոր անձանց, ինչպես նաև բուժաշխատողներին և ռիսկային այլ խմբերին։ Ավելի վաղ Գեյթսը կոչ էր անում ամերիկացիներին դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահել, քանի դեռ չկա պատվաստանյութ։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ մշակման փուլում գտնվող բոլոր պատվաստանյութերը լավ կաշխատեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |