Թուրքիան մտադիր է հարվածել քրդերին Սինջարում Իրաքի հետ համատեղ23 հունվարի 2021 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Իրաքի բանակի հետ համատեղ գործողություն իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ Իրաքի հյուսիսում՝ Սինջարում։ «Մենք պատրաստ ենք Սինջարում համատեղ գործողության Իրաքի հետ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն հայտարարում»,- ասել է Էրդողանը, գրում է «Վզգլյադը»։ Ինչպես նշել է Էրդողանը, իր բանակը կարող է «մի գիշեր» Սինջարում հայտնվել։ 2019-ի հոկտեմբերին Անկարան հայտարարել էր ՔԱԿ դեմ «Խաղաղակության աղբյուր» գործողության մասին Իրաքի հյուսիսում։ Հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվեց Էրդողանի հետ իրավիճակն առանց արյունահեղության լուծելու մասին՝ արդյունքում թուրքական զորքերի գործողությունը կասեցվեց։ Իսկ 2020-ի հունիսին Էրդողանը զորք մտցրեց Իրաքի հյուսիս։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |