ՀՀ-ում Covid-19-ի 138 նոր դեպք կա ու 10 մահ![]() 26 հունվարի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,232-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 138-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 639,482 թեստավորում, մեկ օրում՝ 1938 թեստ: Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3052 դեպք կա, այլ պատճառով՝ 758։ Ապաքինվել է ևս 472 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 155,404 է։ Փաստացի բուժվողների թիվը 7018 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |