500,000 դրամի միանվագ աջակցություն՝ պատերազմի մոտ 6000 վիրավորի![]() 27 հունվարի 2021 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500,000 դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է համապատասխան նախագիծը։ Նախարարը նշել է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են, նրանք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները: «Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», - ասել է Առաքելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է: Ավելի վաղ Կառավարությունն աջակցության ծրագրեր էր մշակել նաև Արցախի բնակիչների, տունը կորցրած քաղաքացիների համար։ Նախագիծը ներկայացնելիս փաստացի պաշտոնական մակարդակով առաջին անգամ Կառավարությունը խոսել է պատերազմում վիրավոր զինծառայողների, կամավորականների ու պահեստազորայինների թվի մասին․ նրանք մոտ 6000-ն են՝ չհաշված առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները։ ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |