Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձն և ներքաղաքական հարցեր27 հունվարի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրի միջև դարավոր ու եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք: «Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար»,-նշված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությամբ ներկայացվում էին պատերազմող կողմերի հետագա պարտավորությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում էր նաև գերիների ու պահվող անձանց վերադարձ։ Այդ կետը սակայն դեռ լիարժեքորեն կյանքի չի կոչվել։ Պատերազմից հետո ՀՀ է վերադարձել 44 ռազմագերի, մի քանի տասնյակից ավելի ռազմագերի շարունակում է մնալ Ադրբեջանում։ Նրանց վերջնական թվի մասին հայկական կողմը չի խոսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտնի է միայն, որ պատերազմից հետո 60-ից ավելի շիրակցի կամավորական է գերեվարվել։ Ավելի վաղ «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, թե ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, նրանք խոստացել են ուշադրության կենտրոնում պահել այն։: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |