Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

«Մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ անվտանգության, հումանիտար խնդիրները, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը և համատեղ կառուցողական աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում է։

Ավելի վաղ հայկական կողմը պաշտոնական տարբեր մակարդակներով հայտարարություններով մտահոգություն էր հայտնել գերիների վերադարձի նախապայմանը չիրականացնելու առիթով։ Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---