ՀՀ-ում կորոնավիրուսի 147 նոր դեպք կա և 13 մահ![]() 4 փետրվարի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,568-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 147-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3107 դեպք կա, այլ պատճառով՝ 779։ Ապաքինվել է ևս 352 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159,045 է։ Փաստացի բուժվողների թիվը 4637 է։ Փետրվարի 3-ին 1829 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 656,323 թեստավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |