Նախարար․ ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստումը միայն կամավոր կլինի![]() 4 փետրվարի 2021 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները միայն կամավոր բնույթ են ունենալու, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Hetq.am-ը։ Նա նշել է, որ դեռ չգիտի՝ որքան կարժենա պատվաստանյութի մեկ դեղաչափը, քանի որ կնքված պայմանագիր չկա։ «Պետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում ազգաբնակչությանն ապահովի պատվաստումներով։ «Սպուտնիկ V»-ն Հայաստանում, վստահաբար, կիրառվելու է, բայց առաջինը կկիրառվի, թե երկրորդը՝ չեմ կարող ասել»,- նշել է նախարարը։ Անդրադառնալով պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին՝ նա հայտնել է, որ դրանք կատարվում են այն երկրում, որտեղ մշակվել է պատվաստանյութը, այժմ այն գտնվում է կլինիկական հետազոտության 3-րդ փուլում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։ ![]() ![]() Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |