ՀՀ-ն 3 կետով նահանջել է Ժողովրդավարության վարկանիշում 4 փետրվարի 2021 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել 167-ից Ժողովրդավարության վարկանիշում (Global Democracy Index 2020), որն ամեն տարի կազմում է բրիտանական The Economist Intelligence Unit կազմակերպությունը։ Այսպիսով, ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ 3 կետով նահանջել է վարկանիշում։ Ժողովրդավարության վարկանիշի հիմքում 5 կատեգորիա է՝ ընտրություններ և բազմակարծություն, իշխանությունների գործունեություն, քաղաքացիների քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։ Վարկանիշում բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ լիարժեք ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմներ և բռնատիրական ռեժիմներ։ Հայաստանը դասվում է հիբրիդային ռեժիմներին։ ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5.54-ից նվազել է մինչև 5.35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է և նախկինի պես առաջ է Վրաստանից, որը 19-րդ հորիզոնականում է (ընդհանուր վարկանիշում՝ 91-րդ), ՌԴ-ից, որը 22-րդն է (ընդհանուր վարկանիշում՝ 124-րդ) և Ադրբեջանից, որը 24-րդն է (ընդհանուր՝ 146-րդ)։ Զեկույցում ասվում է, որ ՀՀ գնահատականը 2020-ին զգալի նվազել է 2018-2019թթ․ առաջընթացից հետո։ Նշվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառով ռազմական դրություն է հայտարարել, որը «զգալիորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ կարծիք հայտնելու»։ Զեկույցում նշվում է, որ ռազմական դրությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո և օգտագործվել «որպես պատրվակ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |