ՀՀ-ում Covid-19-ից ևս 156 մարդ է ապաքինվել. 10 նոր մահ կա![]() 8 փետրվարի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,177-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 89-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը՝ փետրվարի 7-ը, կիրակի էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Փետրվարի 7-ին 1870 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 666,195 թեստավորում։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3123 դեպք կա, այլ պատճառով՝ 783։ Ապաքինվել է ևս 156 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159,876 է։ Փաստացի բուժվողների թիվը 4395 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |