Այվազյանը՝ ֆրանսիացի պաշտոնակցին․ Գերիների վերադարձը կարևոր է, ադրբեջանցիների խոչընդոտումը` անթույլատրելի

Այվազյանը՝ ֆրանսիացի պաշտոնակցին․ Գերիների վերադարձը կարևոր է, ադրբեջանցիների խոչընդոտումը` անթույլատրելի

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է հումանիտար հրատապ լուծում պահանջող հարցերի՝ կարևորելով հայ գերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։

Նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։

Նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորել են տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---