ՀՀ-ում կորոնավիրուսի 223 նոր դեպք կա և 2 մահ![]() 18 փետրվարի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,820-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 223-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3156 դեպք կա, այլ պատճառով՝ 794։ Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,577 է։ Փաստացի բուժվողների թիվը 4293 է։ Փաստացի բուժվողների թիվը նախորդ օրվա համեմատ 120-ով աճել է: Փետրվարի 17-ին 3211 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 694,357 թեստավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |