ՀՀ-ում կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել և 3 մահ![]() 20 փետրվարի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170,234-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 223-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3159 դեպք կա, այլ պատճառով՝ 799։ Ապաքինվել է ևս 113 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,903 է։ Փաստացի բուժվողների թիվը 4373 է։ Փաստացի բուժվողների թիվն ավելացել է՝ 107-ով։ Փետրվարի 19-ին 3509 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 700,797 թեստավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |