Հայերեն լեզվով նորությունները Բաքվի հեռուստաալիքով կապված են լինելու Ադրբեջանի քարոզչության հետ 5 մարտի 2009 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ստեղծվող «ATV International» նոր հեռուստաալիքով հայերեն լեզվով նորությունները կապված են լինելու Ադրբեջանի քարոզչության հետ: Այդ մասին հայտնել է «Ազադ Ադրբեջան» (ATV) հեռուստաալիքի փոխնախագահ Նաթիգ Իբրահիմովը:«Հեռուստաալիքով նորությունները հեռարձակվելու են վեց լեզուներով` ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն եւ հայերեն յուրաքանչյուր մեկ կամ երկու ժամը մեկ»,- ասել է Իբրահիմովը: Ադրբեջանի Հեռուստա-ռադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌՀԱԽ) նիստին որոշում ընդունվեց «ATV International» հեռուստաալիքին վեցամյա լիցենզիա հատկացնելու մասին: «Ազադ Ադրբեջան» հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերությանը պատկանող նոր ալիքը հեռարձակվելու է արբանյակի միջոցով: Միջազգային հեռուստաալիքն իր հեռարձակումը կսկսի տեխնիկների եւ անձնակազմի հետ կապված հարցերը լուծելուց հետո, ասել է Իբրահիմովը, հաղորդում է TrendNews գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |