ՀՀ-ում Covid-19-ի 104 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 104 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170,506-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 104-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3167 դեպք կա, այլ պատճառով՝ 803։

Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162,098 է։ Փաստացի բուժվողների թիվը 4438 է։

Փետրվարի 21-ին 3198 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 707,329 թեստավորում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---