ՀՀ-ում կորոնավիրուսի 166 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 166 նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170,672-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 166-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3171-ը դեպք կա, այլ պատճառով՝ 806։

Ապաքինվել է ևս 231 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162,329 է։ Փաստացի բուժվողների թիվը 4366 է։

Փետրվարի 22-ին 2872 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 710,201 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---